Տեսանյութ. Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Մենք ապագա օլիմպիականներն ենք» միջոցառմանը
Ավանդույթի համաձայն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը հայ մանուկներին առաջիններից է շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ջանք ու եռանդ չի խնայում երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕկ նախագահն այս անգամ անակնկալ էր պատրաստել նաև երեխաների մայրիկների, տատիկների ու դաստիարակների համար: Այնուամենայնիվ, տոնի գլխավոր հերոսները երեխաներն էին, որոնց Գագիկ Ծառուկյանը շնորհավորելու էր եկել որդու՝ Հովհաննեսի հետ:
«Մենք ապագա օլիմպիականներն ենք» խորագրով միջոցառման մասին՝ ստորև ներկայացված տեսանյութում.