Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե
Մշակույթ

Արամի փողոցում վախով են քնում, քանի որ տունը կարող է փլվել ու ընկնել «ձորը» (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է Արամի փողոցում մնացած մի քանի ընտանիքների ճակատագրերին, որոնք շարունակում են ապրել իրենց հին ու տաքուկ տներում ու չեն կարողանում համաձայնության գալ «Հին Երևան» նախագիծն իրականացնողների հետ, քանի որ նրանք առաջարկում են քիչ գումար, որով էլ անհնար է Կենտրոնում գնել բնակարան։

Շինարարական աշխատանքներն արդեն տևում են մոտ 5-6 ամիս ու այդ ընթացքում տարածքում մնացած մի քանի ընտանիքների տները քանդվում են, քանի որ մոտ 20 մետր խորությամբ փորված հիմքը թուլացրել է տարածքի ամրությունն ու արդյունքում տները կամաց-կամաց ճաքում են։ Մեզ հետ զրույցում տեղի բնակիչ Ջուլիետա Մկրտչյանը նշեց, որ իր տան արտաքին պատերից մեկը քանդվում է։

«Էս 20 մետրանոց հիմքը գնում է հենց իմ տան արտաքին պատին կպած։ Կարծես ձորի բերանին ապրելուց լինենք։ Գիշերները քնում ենք ու առավոտյան մեզ վրա հող է լցված լինում։ Տան պատերը ճաքում են։ Նստած ենք լինում ու մեր աչքի առաջ պատերը ճաքում են։ Այս ահռելի հիմքը փորել են ու հիմա ընդերքը թուլացել է։ Մի քանի ամիս է, որ քանդում են ու շինարարությունը սկսվել է, իսկ այս հատվածում դեռ ոչինչ չեն արել, քանի որ մենք ու ևս մի քանի ընտանիքներ չեն համաձայնվում այդ գումարին»։

Տիկին Ջուլիետան նշեց, որ դիմել են Երևանի քաղաքապետարանին ու շինարարներին, սակայն նրանք հարցին լուծում չեն տալիս։

«Քաղաքապետարանում ինձ ասացին, որ դիմեմ շինարարներին։ Ես դիմեցի շինարարներին, իսկ նրանք էլ ասացին, որ կատարում են պատվիրատուի գործը։ Իսկ նախագծի պատվիրատուն սփյուռքահայ մեծահարուստ Վարդան Սիրմակեսն է, ում հետ կապ չենք կարող հաստատել։ Շինարարներն էլ ասացին, որ դիմենք դատարան և նրանք կգան պատը կամրացնեն, սակայն ինչպե՞ս ամրացնեն, երբ տան պատի տակով 20 մետրանոց ձոր է իջնում։ Ես ինքս տեսել եմ այդ նախագիծն ու շատ եմ հավանել, բայց պետք է մեզ էլ նորմալ բնակարան տան, որ դուրս գանք։ Ես այլ ակնկալիք չունեմ։ Միայն ուզում եմ բնակարան տան, քանի որ Կենտրոնում 1 մետր քառակուսու համար 650 դոլարը դա շատ քիչ գումար է։ Երեխաներս վախով են քնում այդ սենյակում։ Մտածում ենք կգնենք ու առավոտյան տունը կփլվի։ Այսպիսի վիճակ է նաև մեր հարևանների մոտ»։

Հավելենք նաև, որ տարածքում գտնվող գրեթե բոլոր տներում էլ ճաքեր էին առաջացել ու հիմքի կողմում գտնվող պատերը հեռացել էին տան մյուս հիմնական պատերից։ Փողոցի բակում մնացած բոլոր ընտանիքներն ակնկալում են ստանալ իրենց տանը համապատասխան բնակարան Կենտրոնում, կամ էլ ավելի բարձր գումար, քան՝ 650 դոլարը։