Փարիզում երեխային փրկած ներգաղթյալը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ ու ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն
Մալիից ներգաղթած տղամարդը, ով շաբաթ օրը Փարիզում բաց պատշգամբում հայտնված երեխային էր փրկել, ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն, աշխատանք և շնորհակալություն նախագահ Էմանուել Մակրոնի կողմից:
Երկուշաբթի օրը 22-ամյա Մամուդու Հասսաման հրավիրվել է Ելիսեյան պալատ, որտեղ նրան հանդիպել է Ֆրանսիայի նախագահը, վերջինս էլ ներգաղթյալ աֆրիկացուն իր խորին շնորհակալությունն է հայտնել երեխային փրկելու համար և խոստացել, որ նրան Ֆրանսիայի քաղաքացիություն կտա:
Բացի այդ, Մակրոնը Հասսամային արիության մեդալով է պարգևատրել և առաջարկել փրկարարի աշխատանք: Հիշեցնենք, որ Մալիից ներգաղթած երիտասարդն իսկական հերոս է դարձել, երբ առանց ճոպանների բարձրացել էր Փարիզի բարձրահարկ շենքերից մեկը և փրկել պատշգամբից կախված երեխային: Այս իրադարձության տեսագրությունը վայրկյաններում տարածվեց կայքերում և երիտասարդին իսկական հերոսի փառք բերեց: