Խոսրով Հարությունյանի փոխնախարար որդին աշխատանքից ազատվելու դիմում է գրել
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մարտից:
Նշենք, որ Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է: