Փողոցներում այլեւս չենք հանդիպի «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառների (լուսանկարներ)
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը որոշում է կայացրրել հանել «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» բովանդակությամբ պաստառները.
«Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել:
Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:
Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է ամեն բան Արցախի համար՝ անկախ պաստառներից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սփյուռքի նախարարը: