Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է

Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մովսես Հակոբյանը ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում ամբողջությամբ կներդնի իր փորձը՝ ԶՈւ-ի մարտունակության բարձրացմանը հետևողականորեն հասնելու նպատակով: 

Ընդգծելով, որ ԶՈւ-երը վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը՝ վարչապետը հավելել է, որ այդ վստահության մեջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ, սակայն առանց շտապելու և առանց չմտածված քայլերի: «Սկսած վարչապետից, ավարտած պետական համակարգի ամենացածրաստիճան պաշտոնյայով՝ պետք է խնդիր դնենք աշխատանքի զգացողությունը փոխարինելու առաքելության զգացողության, որովհետև սա է այն բարոյահոգեբանական հենքը, որը մեզ կստիպի դիմակայել անլուծելի թվացող խնդիրներին: Այս ամենի արդյունքում կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար: Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ:

Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս առումով, վարչապետը նշել է, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր: 

ԶՈւ-երի կառավարման տեսակետից վարչապետը կարևորել է միանձնյա ղեկավարության սկզբունքի ապահովումը, ԶՈւ-երում կրթական գործընթացի մակարդակի բարձրացումը ոչ միայն զինվորական, ռազմական հմտությունների, այլ նաև անձի կրթական ցենզի մակարդակի բարձրացման ուղղությամբ: 

«Իհարկե, չափազանց կարևոր խնդիր է մեր սպայական կազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի և ընդհանրապես սպայի դերի բարձրացումը: Հստակ խնդիր է դրված էականորեն բարձրացնել պետական եկամուտների մակարդակը, ինչին, բնականաբար, պետք է հետևի նաև ԶՈւ-երի ֆինանսավորման ավելացումը»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով սպաներին բնակարանով ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: «Սա կարևորագույն գործոն է և մեր կառավարությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի այս խնդիրները լուծելու համար: Համոզված եմ, որ ԶՈւ-երում, անվտանգության խորհրդում կան անհրաժեշտ ինտելեկտուալ ներուժ, անհրաժեշտ մթնոլորտ, որպեսզի այս բոլոր ուղղություններով բարեփոխումներ իրականացվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով ԶՈւ-ի 2018-2024 թթ. զարգացման ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն պետք է իրագործվի հետևողականորեն, բավարարի ժամանակի պահանջներին, արձագանքի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությանը և համարժեք լինի ԶՈւ-ի իրական կարիքներին: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հույս ունեմ, որ մենք մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները, անվտանգությունը: Բանակ ասելով՝ ես ընկալում եմ զինվոր, որը դեմքով կանգնած է դեպի հակառակորդը և թիկունքով կանգնած է դեպի հայրենիքը: Վստահ եմ, որ բանակը քաղաքական առումով ետ նայելու իրավունք չունի: Բանակի աչալուրջ հայացքը պետք է ուղղված լինի դեպի հակառակորդը, և այդ սկզբունքը պետք է պահպանել ու պաշտպանել բոլոր մակարդակներում»: 

Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայակից գործընկերներին համատեղ ծառայության համար: Նա ԳՇ նորանշանակ պետին մաղթել է հաջողություններ՝ հույս հայտնելով, որ ԶՈւ-ում ստեղծված ավանդույթները կպահպանվեն ու կզարգանան: 

ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ կփորձի գործով փոխհատուցել այդ վստահությունը: 
Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ-երի գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին է հանձնել ԶՈՒ-երի ռազմադրոշը: