Դոնալդ Թրամփը չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ նախատեսված հանդիպումը
ԱՄՆ նախագահը չեղարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հունիսին Սինգապուրում նախատեսված հանդիպումը: Իր այդ որոշման մասին Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին տեղեկացրել է նամակով, որը հրապարակել է Սպիտակ տունը:
«Ես շատ էի ցանկանում հանդիպել Ձեզ հետ, սակայն, ցավոք, ձեր վերջին հայտարարության մեջ առկա սարսափելի զայրույթից ու բաց թշնամանքից հետո, կարծում եմ, որ այդ՝ նախապես ծրագրված հանդիպումն այլևս իմաստ չունի»,- գրել է Միացյալ նահանգների նախագահը:
Ավելի վաղ Փհենյանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հիմար էր անվանել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին ու պնդել, թե կվերանայի ԱՄՆ առաջնորդի հետ հանդիպման որոշումը, եթե Վաշինգտոնը պահանջի միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից: