ԱՄՆ-ն զգուշացրել է Կիմ Չեն Ընին․ նոր զարգացումներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Fox news հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ զգուշացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որ վերջինս «չխաղա նախագահ Թրամփի հետ»:
Լրագրողի այն հարցին, թե կարող է նախահահ Թրամփը չեղարկել հունիսի 12-ին սպասվելիք հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ, փոխնախագահը պատասխանել է, որ նման բան կարող է պատահել․
«Նախագահ Թրամփն ինքնագովազդով չի զբաղվում, նա ցանկանում է աշխարհում խաղաղություն հաստատվի»,- հավելել է Փենսը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին նախատեսված է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը, որի կայանալու վերաբերյալ երկու կողմերն էլ մի քանի անգամ կասկածներ են հայտնել: Մինչ այդ մնում է հուսալ, որ այդքան սպասված հանդիպումը կկայանա նախատեսված օրը: