ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Ռուստամ Բադասյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։