ԱԺ յոթ նոր պատգամավորները երդվեցին
Ազգային ժողովի այսօրվա նիստում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց յոթ պատգամավորներին, ովքեր փոխարինում են լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորներին` 4-ը «Ելք» խմբակցությունից, 2-ը` ՀՅԴ-ից և1-ը` ՀՀԿ-ից:
«Ելք» խմբակցության չորս նոր պատգամավորներն են Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը: ՀՀԿ խմբակցությունից` Հակոբ Գառնիկի Հակոբյանը, իսկ ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն ու Ռուզան Առաքելյանը: