Ի՞նչ կա թաքնված այն «ծաղիկների թիկունքում», որ Պուտինը նվիրեց Անգելա Մերկելին
Մայիսի 18-ին Սոչիում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը կանցլերին դիմավորեց ծաղիկներով, որից հետո համաշխարհային մամուլը սկսեց մեկը մյուսի հետևից վերլուծական նյութեր հրապարակել, թե իրականում ի՞նչ կա թաքնված Պուտինի արարքի հետևում։
Արդեն այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է այդ մասին։
«Ռուսաստանում նորմալ է, երբ տղամարդը ծաղիկներ է նվիրում իր կոլեգաներին։ Դա հարգանքի նշան է։ Մանավանդ այն դեպքում, երբ ծաղիկ ենք նվիրում մեր միջազգային գործընկերոջը։ Սա մեր ավանդույթներից է»։
Հավելենք նաև, որ Պուտին-Մերկել հանդիպումները միշտ էլ աչքի են ընկնում ինչ-որ տարօրինակ իրադարձություններով։ Եվ սա արդեն համաշխարհային մամուլի համար դարձել է սովորական։