Առողջապահության նորանշանակ նախարարը կշարունակի նախորդի ծրագրերը
Հունիսի մեկից դեղատոմսով դեղորայքներ տրամադրելու որոշումը կհետաձգվի մեկ տարով։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ մինչ այս շրջանառվող լուրերի համաձայն՝ նախարարն ասել էր, որ դեղատոմսով դեղորայքի որոշումը կկասեցվի։ Սակայն այժմ պարզաբանելով այս հայտարարությունը՝ նա նկատեց, որ ոչ թե կկասեցվի, այլ կհետաձգվի։
Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին, որոնք արդեն իսկ դուրս են գրվում միայն դեղատոմսերով, ապա դրանք կշարունակեն նույն ձևաչափով տրամադրվել քաղաքացիներին։
Փոփոխություն չի լինի նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված։
Նախարարի խոսքով՝ համակարգն աշխատում է, և դրան չպետք է ձեռք տալ, քանի որ սխալ կլինի։ Ինչ վերաբերում է գումարներին, որոնք պետք է ներդրվեն, ապա, ըստ նրա, թեև դա երկրորդային հարց է, բայց կուսումնասիրեն։
Այլ կերպ ասած՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախկին նախարար Լևոն Ալթունյանի օրոք։ Կամ, այլ ձևակերպմամբ, Թորոսյանը կշարունակի Ալթունյանի կիսատ թողած գործն ու ծրագրերը։