Արշակունյաց պողոտան կրկին փակ է
Արդեն երկու օր է՝ «Սասնա Ծռեր»-ի գործով կալանավորվածների համակիրները փակում են Արշակունյաց պողոտան: Նախօրեին հանգանակած գումարներով գնել էին վրաններ` պողոտան անորոշ ժամանակով փակելու և հենց պողոտայում գիշերելու համար: Պահանջում են անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:
Հիշեցնենք, որ երեկ դատարանում միջնորդություն էր ներկայացվել` փոխել խափանման միջոցը, սակայն միջնորդությունը չէր բավարարվել և ի նշան բողոքի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հարակից տարածքը և Արշակունյաց պողոտան փակվել էր` կաթվածահար անելով փողոցի երթևեկը:
Այսօր ևս պողոտան փակ է, ցուցարարները պահանջում են կատարել իրենց պահանջները: