Արշակունյաց պողոտան փակ է. «Սասնա ծռերի» կողմնակիցները՝ հաջակցություն նրանց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատաքննությունը:
Վերջիններիս պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Դատաքննությանը զուգահեռ, «Սասնա ծռերի» կողմնակիցները փակել են Երևանի Արշակունյաց պողոտան՝ ի նշան «Սասնա ծռերի» աջակցության: Նրանք պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման և այլ հանցագործությունների մեջ մեղադրվողներին:
Հիշեցնենք, որ դատարանի որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 16:00-ին: