Արսեն Վենգերը հավատարիմ կմնա ու չի դավաճանի «Արսենալին»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհեռանա թիմից։ Այս մասին գիտի արդեն ամբողջ ֆուտբոլային աշխարհը։ 22 տարվա աշխատանքից հետո Վենգերը կլքի իր հարազատ ակումբը։
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, հարցազրույցի ժամանակ Արսեն Վենգերը նշել է, որ նա կգլխավորի թիմ, որը չի լինի Անգլիայի առաջնությունից։
Վենգերը չի դավաճանի իր նախկին ակումբին։ Հավելենք նաև, որ դեռևս լուրեր ու խոսակցություններ չկան այն մասին, թե որ ակումբ կտեղափոխվի Արսեն Վենգերը։ Միայն իտալական սպորտային մամուլն է գրում, որ իտալական մի քանի թիմեր ցանկանում են իրենց ծառայություններն առաջարկել Վենգերին։