Բախումներ Գազայի հատվածում․ կա 16 զոհ և 500 վիրավոր
Ավելի քան 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում բախումների ժամանակ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։
«Իսրայելական բանակի կողմից բացված կրակի արդյունքում զոհվել է 10 պաղեստինցի»,- նշված է գործակալության հայտարարության մեջ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների արդյունքում կա 16 զոհ և մոտ 500 վիրավոր։
Այսօր Երուսաղեմում տեղի կունենա ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողությունը։ Այսպիսի որոշում Դոնալդ Թրամփը կայացրեց նախորդ տարվա վերջին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչեց որպես Հրեական պետության մայրաքաղաք։