«Սասնա Ծռեր»-ի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ). hetq.am
«Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցները երկկողմանի փակել են Արշակունյան պողոտան` ի նշան բողոքի դատավոր Արշակ Վարդանյանի կայացրած որոշման` խմբավորման անդամների կալանքը անփոփոխ թողնելու վերաբերյալ: Փաստաբանները ևս համաձայն չեն կայացրած որոշմանը:
«Ձեռքերը վեր, էս նույն ժողովուրդն է վարչապետ ընտրել, ոչ մի բան չի փոխվել, մենք մեր վարչապետի կողքին ենք, դատախազներին պետք է փոխել»,- ասաց խմբավորման աջակիցներից մեկը և հավելեց, որ փողոցը փակ կպահեն` մինչև որևէ բան փոխվի:
«Կալանքի տակ պահելու համար պետք է լինի ապացույց, որ անձը թաքնվելու մտադրություն ունի, եթե կա, թող հանեն մտցնեն մեր աչքը: Եթե օրենքը չի գործում, սա նշանակում է ապօրինություն: Եթե երկրում մեկ դատավոր ապօրինի որոշում է կայացնում, նշանակում է` օրենքը չի գործում»,-նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: