Մեր երկրում չկա անպատժելի մարդ. Օսիպյանը՝ նախկին ղեկավարներին ձերբակալելու համարձակություն ունենալու մասին
Վարչապետն այդպես է գտել, և ես ամեն ինչ կանեմ և հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել նեք ձեր կողքին: Այդ մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հարցին, թե վարչապետն ի՞նչ պահանջ է դրել իր առաջ՝ ինչպիսի՞ ոստիկանություն ստեղծել, Օսիպյանն ասաց՝ ժողովրդավար:
Լրագրողի դիտարկմանը, թե՝ Օսիպյանը համարձակություն կունենա՞ ձերբակալել իր նախկին ղեկավարին՝ նախկին ոստիկանապետին, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ոստիկանապետը նշեց, որ մեր երկրում չկա անպատժելի մարդ: Օրենքի առջև բոլորը հավասար են:
Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի՝ պատասխանատվության ենթարկվելու անհրաժեշտությանը, ապա նա նշեց, որ եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում ոստիկանությունը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործել որևէ քաղաքացու նկատմամբ, ապա ինքն անձամբ պատրաստ է պատասխանատվություն կրելու. «Հենց էս պահից էլ հրաժարական կտամ»:
Իր նշանակման դեմ սոցցանցերում բարձրացած աղմուկին էլ Օսիպյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում: