Աշխարհը զարմացավ Հայաստանի կեցվածքով. Արա Բաբլոյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում նկատեց, որ աշխարհը հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զարմացած է արդյունքների համար:
Նրան արձագանքելով՝ ԱՇ նախագահ Արա Բաբլոյանը նշեց.
«Այո, աշխարհը զարմացավ Հայաստանի կեցվածքով, պահվածքով: Կարծում եմ՝ կարելի էր նաև հատուկ նշել, որ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով, խաղաղ ցույցերին չմիջամտելով ու չճնշելով, նույնիսկ պահպանելով նրանց տարբեր վտանգներից ու տարբեր սադրանքներից: Սա նույնպես աշխարհը գնահատեց ու զարմացավ»,-նկատեց ԱԺ նախագահը: