Քոչարյանը հետևում է, բայց չի մասնակցում իրադարձություններին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից դարձյալ հերքում են
2rd.am կայքի խմբագրության կողմից
Անցած օրերին սոցիալական ցանցերում համառորեն լուրեր էին տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ կերպ մասնակցում է քաղաքական գործընթածներին և որ իր հետ կապված որոշակի իրադարձություններ են սպասվում առաջիկա օրերին:
Լուրերի իսկությունը հերթական անգամ ճշտելով և հերքում ստանալով երկրորդ նախագահի գրասենյակից՝ վերստին տարածում ենք հայտարարությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հետևում է իրադարձություններին և զարգացումներին, բայց դրանց չի մասնակցում: