Հստակ մեսիջ՝ «դրսերից»
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դեսպանների հետ՝ խոսուն փաստ է: Անդրադառնալով թեմային՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի` դեսպանների հետ հանդիպումը պատահական կամ շարքային իրադարձություն չէ: Դա ըստ էության նշանակում է, որ դեսպանների ներկայացրած պետությունները փաստացի ճանաչում են Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի հաջորդ, անվիճելի և լիիրավ առաջնորդ:
Հակառակ պարագայում երբեք և երբևէ այդքան և այդպիսի դեսպաններ մեկ օրում չէին հանդիպի ընդդիմության առաջնորդին»: