Այս գիշեր Ռուսաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղացել
Երեկ գիշերը ձյուն է տեղացել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի մի քանի քաղաքում։ Այս մասին հաղորդում է NTV.ru-ն։
Ձյուն տեղացել է մարզի Իրբիտ, Ռեժեվսկի ու մարզի այլ քաղաքներում։ Ինչպես հայտնում են տեղի հիդրոմետ ծառայության աշխատակիցները, մարզի մի քանի քաղաքում ձյան շերտը շարունակում է մնալ։
Ուրալյան մարզի հիդրոմետ ծառայության պետի տեղեկացմամբ՝ մինչ ձյան տեղումները, այդ մարզում անձրևներ են տեղացել։
Սվերդլովսկի մարզում եղանակը կբարձրանա մայիսի 10-ից հետո։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև 6-11 աստիճան, իսկ գիշերը՝ 2-7 աստիճան տաքություն։