Եթե որևէ մեկը կասի՝ Սահմանադրությամբ նման ընթացակարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ. Կոստանյան
«Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չէր կարող լինել։ Խորհրդակցություններ անցկացնելը կամ բաց մրցութային կարգով թեկնածու առաջադրելը հակասահմանադրական կլիներ։ Դա ընդամենը բարի կամքի դրսևորում կարող էր լինել ներկայացվող սուբյեկտի կողմից, բայց նման ֆորմալ ընթացակարգ չկա Սահմանադրությամբ։ Եթե որևէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ նման ընթացակարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Ինչ վերաբերում է ընտրության օրվա հնարավոր հետաձգման հարցին, պատասխանեց, որ ընտրությունը հետաձգելու օրենսդրական կարգավորում չկա, պարզապես քաղաքական որոշում էր։
Ըստ Կոստանյանի՝ խմբակցություններից որևէ մեկը՝ նույն «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, չներկայացրին որևէ խնդիր կոնկրետ թեկնածուի առնչությամբ, ներկայացրին խնդիր բացառապես ընթացակարգի վերաբերյալ։