Վաղը ոչ մի ակցիա չենք իրականացնում. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում առաջադրվելու համար ժողովրդի թեկնածուին անհրաժեշտ է 35 պատգամավորի ստորագրություն: ՀՀԿ-ն այսօր երեկոյան հայտարարել է, որ մայիսի 8-ին ոչ միայն թեկնածու չի առաջադրի, այլեւ կսատարի խորհրդարանական ուժերի 1/3-ի առաջադրած թեկնածուին:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, մտադիր է բանավոր պայմանավորվածություններն ամրագրել փաստաթղթերով, ու վաղը կզբաղվի հենց այդ հարցերով:
Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված բազմահազարանոց հավաքի մասնակիցների առաջ հայտարարեց, որ վաղը ակցիաներ չեն լինելու: Թող ամեն մեկը գնա իր գործին, իր դասին, բայց անընդհատ աչքի տակ պահելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը, որովհետեւ ամեն պահի կարող է իրավիճակ փոխվել: