ՀՀԿ-ական միակ պատգամավորը, ով կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին
ՀՀԿ պատգամավորները գրեթե միաձայն դեմ քվեարկեցին ընդդիմության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
ՀՀԿ-ական պատգամավորներից միայն Ֆելիքս Ցոլակյանն էր, որ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին:
Այս կապակցությամբ Ցոլակյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»։
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ՀՀ ԿԱ հարկային ծառայության ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել է Շիրակի մարզպետի և այլ պաշտոններ:
Տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցնելով, Ցոլակյանը երբեք ոչ մի սկանդալային և կոռուպցիոն պատմության մեջ չի եղել: