Կոմիտե. Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 16.1%-ով
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն հրապարակել է վիճակագրական տվյալներ առաջին երեք ամիսների ընթացքում զբոսաշրջության վերաբերյալ:
Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների` 2018թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 683759, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 14.0 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 346458, աճը կազմել է 16.1 %:
2017թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 599341, աճը նախորդ տարվա նույն ժամանակահավածի ամեմատ կազմել է 18.2 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 298 533, աճը կազմել է 18.2 %: