Խնդրում եմ քաղաքակիրթ լինենք… Փողոցները Ձեր հետևից կհավաքեք. Սոս Ջանիբեկյան
«Ես էսքան էկա Ձեր հետ ժողովուրդ ջան, էլի կգամ եթե Ձեզ պետք եմ։ Բայց հիմա արդեն փողոցները էն չի…
Ճիշտն ասած Ես քաղաքակիրթ Հայաստանի համար եմ պայքարում, քաղաքական ինտրիգներից, իշխանության համար կռիվ անելու ֆլիրտներից բան չեմ հասկանում ու չեմ էլ հասկացել։
Ժողովուրդ ջան, ջահելություն ջան, էներգիան ուրիշա հիմա, ակնհայտ զգում եմ … Բայց մեկա Ձեր հետ եմ… Բարի Գիշեր։ ԳԻՇԵՐՎԱ 10-ն ա ,ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԿԵՐՊ ԷԻՆՔ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ։))
Խնդրում եմ քաղաքակիրթ լինենք… Փողոցները Ձեր հետևից կհավաքեք վաղը։
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԱԿՆ ՈՒ ՎՐԱՅԱ ԱՆՈՒՄ, Կարող ա շատ տարբեր բաներ տեսնենք, Ուժ և իմաստություն բոլորիս։
Ադեկվատ մնանք»,- գրել է Ջանիբեկյանը։
Նրա այս գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը, որպես մեկնաբանություն, գրառել է.
«Սոս խաղաղ ցուցարարներին միացել է ոչ ադեկվատ մասսա, էսօր դա շատ պարզ երևում էր...»։
Մեկ այլ օգտատեր էլ համաձայնել է Սոս Ջանիբեկյանի հետ և նշել, որ այդ ամենն ինքն սկսել է նկատել ապրիլի 23-ից:
«Որոշ մարդկանց համար հրապարակը դարձել է ուրախ ժամանցի վայր, ինչը այս պահին ընդհանրապես մեզ համար ընդունելի է»,-իր մեկնաբանության մեջ հավելել է օգտատերը: