ՀՅԴ-ական «գործ չտվող» պատգամավորը միացել է Փաշինյանի շարժմանը
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին:
Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»: