Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու չի լինելու Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ԶԼՄ-ների համար տված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած ուժը չի կարող հաղթել։
«Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոսի և սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու չի լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում Հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է»,- նշել է Փաշինյանը։
«Վարչապետ ինչպե՞ս եք դառնալու, հրապարակո՞ւմ» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես ասացի, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածու. դա նշանակում է, որ ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու: Իսկ վարչապետի ընտրությունը կարվի շատ հեշտությամբ` կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք թեկնածություն և ժողովուրդն իր ձայնով, պահվածքով կհաստատի»,- ասաց նա: