Ես կազմակերպչական աշխատանքների հետ կապ չունեմ, չեմ կարող. Փաշինյանի կինը սպասում էր նման սցենարի
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, լրագրողներից իմացավ ամուսնուն բերման ենթակելու մասին:
Նա չի բացառում, որ պատճառը Սարգսյան-Փաշինյան տապալված բանակցություններն էին: Համենայնդեպս, այս սցենարը նրա համար անակնկալ չէր: Հարցին, թե ո՞վ է հիմա առաջնորդելու մարդկանց, և պատրա՞ստ է նա արդյոք իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, Փաշինյանի կինն ասաց.
«Ո՛չ, ո՛չ, ես կազմակերպչական աշխատանքների հետ կապ չունեմ, ես չեմ կարող առաջնորդել»:
Իսկ ինչ է լինելու մարդկանց հետ, հարցին՝ նա պատասխանեց.
«Տեսնենք` ինչ կլինի...»: