Մաշտոց-Պուշկին խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ավելի քան մեկ ժամ «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները Մաշտոցի պողոտայում խոչընդոտում են երթևեկությունը: Մասնավորապես Մաշտոց-Պուշկին խաչմերուկում ցուցարարները սպասում են մինչև մարդկանց համար վառվի կանաչ լույսը և միանգամից բոլորով դանդաղ անցնում են կանաչ լույսի տակով:
Մեքենաների վարորդներից շատերը ևս, արձագանքելով ակցիային, իրենց համար վառված կանաչ լույսի ներքո, անցնում են շատ դանդաղ՝ փակելով երթևեկությունը:
Շատ դժվարությամբ, բայց ոստիկաններին հաջողվում է համակարգված գործողություններով բացել երթևեկությունը:
Պուշկինի փողոցի կենտրոնում ակտիվիստները աղբաման նետեցին, որն արագ հեռացվեց ոստիկանների կողմից: