«Ժամանակ». Պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել. ինտերնետի լարերը կտրում են
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել, աշխատակիցներին մտցնում են իրենց աշխատասենյակները և դռները փակում: Սա արվում է, որ նախ՝ նրանք չմասնակցեն բողոքի ակցիաներին և բացի այդ՝ չստացվի, որ պետական հաստատությունները պարալիզացված են ու չեն աշխատում:
Պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը, որպեսզի աշխատակիցները չկարողանան հետևել բողոքի ակցիաներին, որովհետև եթե անգամ պետական հաստատությունների աշխատակիցներն իրենց սենյակներում են, զբաղված են բողոքի ակցիաներին հետևելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում