«Եթե դուք հիմա կոչ չանեք բացել փողոցները՝ նշանակում է հրահրում եք բախման». ոստիկանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժման մասնակիցներն այժմ Գյուբենկյան խաչմերուկում են:
Այս պահին Երևանի տարբեր հատվածներում փողոցների շրջափակման գործողություններ են իրականացվում: Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ոստիկան և, ներկայանալով, հորդորեց Փաշինյանին բանուկ փողոցները շրջափակելը դադարեցնելու հրահանգ տալ:
«Եթե դուք հիմա ձեր համախոհներին կոչ չանեք բացել փողոցների բանուկ մասը, ապա կնշանակի՝ հրահրում եք բախումների»,-ասաց ոստիկանը, սակայն Փաշինյանը մերժեց նրա առաջարկը:
Նկատենք, որ այս պահին բերման ենթարկվածների թիվը հասնում է մոտ 130-ի, նրանցից մի քանիսը, ըստ որոշ տեղեկությունների, կալանավորվել են: