Ընդամենն ընկերոջս էի բարևում. Աբովյան փողոցում ոստիկանները տուգանում են ձայնային ազդանշան տվող վարորդներին (ֆոտո)
Այսօր «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնությունը նոր կարգախոս է ընտրել՝ «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր»:
Դրանից հետո, Աբովյան փողոցում ոստիկանները սկսել են տուգանել վարորդներին՝ ձայնային ազդանշաններ արձակելու համար:
NEWSPRESS.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես մի վարորդի, ով ձայնային ազդանշանի օգնությամբ ողջունել է դիմացի մայթին գտնվող ընկերոջը, տուգանել են:
«Ընդամենն ընկերոջս էի ուզում բարևել և ազդանշան տվեցի: Ինձ մոտեցան ոստիկաններն ու արձանագրություն կազմեցին»,- ասաց վարորդն, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի: