Հրապարակվել են Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները. գործն ուղարկվել է ՔԿ (ֆոտո)
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է լրագրող Տիրայր Մուրադյանի դեմ բռնությանը:
«ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»:
Նշենք, որ ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նա այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իր հերթին հրապարակել է այն անձանց լուսանկարները, որոնք ծեծի են ենթարկել Մուրադյանին.
«Այսօր ժ. 8:40-ի մոտակայքում կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով այս երկու ոստիկանները ծեծի են ենթարկել մեր լրագրող Տիրայր Մուրադյանին (ով լրագրողի բեյջ էր կրում)։ Դեպքը տեղի է ունեցել համազգեստավոր ոստիկանների ներկայությամբ, որոնք չեն միջամտել»,-ասված է լուսանկարներից կից հրապարակված տեքստում։