Լրագրող Տիրայր Մուրադյանը հիվանդանոցում է
Երևանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ բռնության է ենթարկվել լրագրող Տիրայր Մուրադյանը, նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է:
ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ լրագրողի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Բացի այդ, վնասվել է լրագրողի ձախ քունքի, ծոծրակի հատվածները: Բժիշկը վստահեցրել է, որ վնասվածքները լուրջ չեն, սակայն նա պետք է առնվազն 5-7 ժամ մնա բժիշկների հսկողության ներքո:
Տիրայր Մուրադյանն իր հերթին ասել է, որ ինքն ունեցել է լրագրողական բեյջ, սակայն այնուամենայնիվ երկու անձ հարվածել են իրեն, իսկ ոստիկանները չեն միջամտել: