10 000 ԱՄՆ դոլոր՝ առաջին ոստիկանին, ով կանցնի ժողովրդի կողմը
Ֆեյսբուքյան օգտատերերից Արա Ներսիսյանն իր էջում հայտնել է, որ դրամահավաքության ակցիա է սկսվել: Հավաքված դրամը փոխանցելու են ժողովրդի կողմն անցած ոստիկանին:
Նա այս մասին մասնավորապես գրել է.
«Նոր հայտնեցին։
Արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել։ Հիմա զբաղված են դրամահավաքությամբ։
Երբ առաջին միլիոն դոլարը հավաքվի, ակցիան կսկսեն։
Ակցիայի մասին։
Առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 000 դոլար, հաջորդները երկուհազարական դոլար։
Սպասենք»: