Վլադիմիր Գասպարյանն ուսումնասիրում է տարածքը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա: Ոստիկանապետը շրջել է պողոտայով և հետևել տեղի ունեցող զարգացումներին:
Մինչ այս Բաղրամյան պողոտայում էին փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանը, Սամվել Հովհաննիսյանը և Լևոն Երանոսյանը:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում՝ սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո, Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: