Նիկոլ Փաշինյանը, ըստ խոսակցությունների, հոսպիտալացվել է
Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցներ՝ խլացուցիչ նռնակներ կիրառեց, որի արդյունքում վնասվածքներ են ստացել 4-5 քաղաքացի: Վնասվածք ստացած քաղաքացիների թվում է նաև Ալեն Սիմոնյանը:
Քաղաքացիներին հաջողվեց մոտենալ փշալարերին, սակայն հատուկ միջոցների կիրառումից հետո ակցիայի մասնակիցները նահանջեցին:
Ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անհետացավ տեսադաշտից, ըստ որոշ խոսակցությունների՝ նրան հոսպիտալացրել են: Այլ շշուկների համաձայն՝ նրան ոստիկաններն են տարել: