Ո՞ր դեպքում Յուրա Մովսիսյանն ազգային հավաքական կհրավիրվի. Վարդան Մինասյանի մեկնաբանությունը (տեսանյութ)
Ֆուտբոլային բոլոր որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Այդ մասին «RԷվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Խոսելով Յուրա Մովսիսյանի՝ ազգային հավաքական հրավիրվել-չհրավիրվելու մասին՝ Վարդան Մինասյանը, մասնավորապես նշել է. «Ուրախալի է, որ Յուրան եկել է Շվեդիա, մենք իրեն հետևելու ենք, եթե ինքը ցույց տվեց այն նույն որակները, որ մենք գիտենք՝ ինքն ինչ է ընդունակ, ինքը հրավիրվելու է հավաքական»:
Ինչ վերաբերում է հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, ապա Վարդան Մինասյանը նշել է, որ նա արդեն երկու տարի է՝ նա ֆուտբոլ չի խաղում: