PFA-ն հրապարակել է Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակը
Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հավակնում են դառնալ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:
Պատվավոր մրցանակին հավակնում են արժանանալ՝ Քևին Դե Բրյոյնեն («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Գարի Քեյնը («Տոտենհեմ Հոթսփուր»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի») և Դավիդ Սիլվան («Մանչեսթեր Սիթի»)
PFA-ի վարկածով լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի թեկնածուներն են Գարի Քեյնը «Տոտենհեմ Հոթսփուր», Էդերսոն Մորաեսը («Մանչեսթեր Սիթի»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»), Ռայան Սեսենյոնը («Ֆուլհեմ») և Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի»)