ՈւԵՖԱ-ն ներեց Սերխիո Ռամոսին. նա չի որակազրկվի
ՈւԵՖԱ-ն չի պատժի Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին՝ որակազրկելով ևս մեկ խաղով: Այդ մասին հաղորդում է Football Espana-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ ֆուտբոլիստը խախտել է կանոնակարգը և իջել է տրիբունայի ներքևի հատված, որպեսզի դիտի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ» - «Յուվենտուս» պատասխան հանդիպման վերջին րոպեները: Կանոնների համաձայն՝ իսպանացին իրավունք ուներ հանդիպմանը հետևելու միայն տրիբունայից, սակայն ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Ռամոսին:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» դեմ պայքարի արդյունքում «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Հաջորդ փուլի համար «Ռեալի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ընթացող վիճակահանության ժամանակ:
«Ռեալի» հավանական մրցակիցներն են «Բավարիան», «Ռոման» և «Լիվերպուլը»: