Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Վազող տողեր

Ամենաողբերգական ու մղձավանջային օրը Թուրինում․ Ինչո՞ւ «Ռեալը» «սպանեց «Յուվենթուս»-ին

Երեկ Թուրինում տեղի ունեցավ վերջին տարիների ամենամղձավանջային օրը։ «Յուվենթուս» 0-3 «Ռեալ» հանդիպման հաշվին ու գոլերին անդրադառնալու կարիք չկա, քանի որ ոչ պաշտոնապես «Ռեալն» արդեն կիսաեզրափակչում է։ Նույնիսկ «Յուվենթուսի» երկրպագուներն ու ֆուտբոլիստները չեն հավատում, որ կարող են գոնե հիմնական ժամանակում 3 գնդակ խփել ու ոչ մի գնդակ բաց չթողնել, քանի որ սա անփորձ «Տոտենհեմը» չէ։

Հանդիպումից հետո քննադատության ամենամեծ ալիքը բարձրացավ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հասցեին, ով ընտրել էր շատ տարօրինակ մեկնարկային կազմ։ Հանդիպումից հետո էլ Ալեգրին իր խոսքում փորձում էր հույս հայտնել, որ պատասխան հանդիպման ժամանակ հնարավոր է ինչ-որ բան շտկել, բայց միայն հրաշքով։

Տեսականորեն այս հանդիպման ժամանակ պարտվեցին թուրինյան ակումբի ֆուտբոլիստները, բայց մյուս կողմից մարզչի մեղքն ավելի մեծ էր։ Մասնավորապես «Միլանի» դեմ հանդիպման ժամանակ, որն այնքան կարևոր չէր, որքան «Ռեալի» դեմ հանդիպումը, իտալացի մասնագետը մեկնարկային կազմ էր դուրս բերել թիմի լավագույն ֆուտբոլիստներին, իսկ «Ռեալի» հետ խաղում այլ կազմ էր։ Հստակ երևում էր, որ իտալացի մասնագետը որոշել էր առաջին խաղակեսում 0-0 խաղալ, իսկ երկրորդում խաղադաշտ մտցնել հարձակվողների, ովքեր կփորձեին ճնշել ու արդյունքի հասնել։

Արդյունքում ամեն ինչ այլ եղավ։ Մի՞թե կարելի էր թերագնահատել «Ռեալին» ու մեկնարկային կազմ դուրս բերել թույլ կազմի։ Մի՞թե կարելի էր վարվել այնպես, ինչպես Ալեգրին վարվում է Իտալիայում, երբ խաղում է մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող թիմերի հետ։

Բայց ստացվում է, որ Ալեգրին թերագնահատել էր «Ռեալին»։ Նա մեկնարկային կազմ էր դուրս բերել եզրային պաշտպան Դե Շիլիոյին, ով նույնիսկ Իտալիայի առաջնությունում իր տեղը չի ապահովել մեկնարկային կազմում, իսկ հանդիպման ժամանակ հստակ երևաց, թե ինչպես այդ եզրը տանուլ տվեց շատ դրվագներ։ Շատերի համար անհասկանալի էր Բենտակուրի ներկայությունը։ Դա նման էր Էմերիի արարքին, ով «Ռեալի» դեմ առաջին հանդիպման ժամանակ Դի Մարիայի ու Դրաքսլերի փոխարեն մեկնարկային կազմ դուրս բերեց անփորձ ֆուտբոլիստ Լո Չելսոյին։ Իսկ եթե թիմի թիկունքում ամեն ինչ վատ է, ապա առջևում ոչինչ չի ստացվի։ Եթե պաշտպանությունը հստակ չէ, անցանելի է, ապա առջևում հստակ բան անել չի կարելի։

Ինչքան էլ Դուգլաս Կոստան լավ դրիբլինգ ունենա, այնուամենայնիվ, նա այս պահին վատ մարզավիճակում է, իսկ պահեստային նստարանին նստած էին շատ հզոր տղաներ։ «Ռեալը» հաղթեց, քանի որ իրեն թերագնահատել էին, իրեն համարել էին շատ հեշտ հաղթահարվող արգելք։ Պատասխան հանդիպման մասին խոսելն անիմաստ է, քանի որ անհնար կլինի այս իրավիճակում հաղթել կամ գոնե ոչ-ոքի խաղալ։ Մի բան հստակ է, որ Ալեգրին պատասխան խաղում մեկնարկային կազմ դուրս կբերի այլ կազմ, բայց իրավիճակը չի փոխվի։

Արդեն հիմա պարզ է, որ «Ռեալը» կիսաեզրափակչում է։

NEWSPRESS.am Sport