Մխիթարյանի գոլը թիմի՝ ամսվա լավագույնն է, ինքը՝ լավագույն ֆուտբոլիստը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանըի գոլը, որը նա Եվրոպա լիգայի շրջանակներում ուղարկեց Միլանի» դարպասը, ճանաչվել է «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն գոլ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագն ու «Արսենալի» կիսապաշտպանը ստացել է 63 տոկոս ձայն: Մխիթարյանի հետ մրցակցում էին Ռեմսին ու Օբամեյանգը, համապատասխանաբար, «Միլան» - «Արսենալ» և «Արսենալ» - «Ուոթֆորդ» խաղերում խփած գոլերով:
Մխիթարյանը ճանաչվել է նաև մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: