Լատվիան ռուսական դպրոցները փոխարինում է լատվիական դպրոցներով
Լատվիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ դպրոցներն աստիճանաբար պետք է անցնեն լատիշական լեզվի ուսուցման: Այս մասին տեղեկացնում է "Интерфакс"-ը:
«Սա հանրությունն ավելի միասնական կդարձնի, իսկ պետությունը՝ ավելի ուժեղ»,- ասել է երկրի ղեկավար Ռայմոնդս Վեյոնիսը:
Նախագահի մամուլի գծով խորհրդական Կրիստինե Կլյավեբիեցեն պարզաբանել է BNS գործակալությանը, որ կրթական համակարգի փոփոխությունները բոլոր սովորողներին որակյալ կրթության համար կտա հավասար հնարավորություններ:
Հաղորդվում է, որ ուսումնական առարկաների միջոցով ազգային փոքրամասնությունների մշակույթը երեխաները հետագայում կարող են յուրացնել մայրենի լեզվով: