Ուշադրություն Հրանուշ Հակոբյանի զվարճալի միմիկաներին (տեսանյութ)
Կառավարության նիստի ընթացքում, երբ օրակարգային հարց է քննարկում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, դեմքի տարբեր միմիկաներով աչքի է ընկնում նրա կողքին նստած՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Բառերով մի փոքր դժվար է նկարագրել այն հայացքները, որոնք Հրանուշ Հակոբյանը գցում է փոխնախարարի վրա, բայց պետք է նկատել, որ ստորև դիտարժան տեսանյութ ենք ներկայացրել:
Սփյուռքի նախարարը, ով միակ կինն է գործադիրում, հավանաբար ուշադրության և գովասանքի խոսքերի պակաս չի զգա իր գործընկեր նախարարների կողմից, բայց, ինչպես երևում է, Հակոբյանը փորձում է նոր հորիզոններ գրավել և արդեն ստանալ փոխնախարարի կամ փոխնախարարների ուշադրությունը ևս:
Հակոբյանը կարծես նեղացկոտ աղջկա նման նեղանում ու ձանձրանում է փոխնախարարի պահվածքից, ով անհասկանալի բաներից է միատոն խոսում և իր վրա ուշադրություն չի դարձնում: Մի խոսքով` «Ուշադրություն Հրանուշ Հակոբյանի զվարճալի միմիկաներին»: