Սրբուհի Սարգսյանն անչափ գեղեցիկ ելույթ է ունեցել «Голос»-ում և անցել հաջորդ փուլ (տեսանյութ)
Ուկրաինական «Голос 8» նախագծում մեկնարկել է «Մենամարտեր» փուլը։
Սրբուհի Սարգսյանն, ինչպես արդեն հայտնի, Պոտապի թիմից է: Երեկվա համերգի ընթացքում նա այս փուլում մրցում էր Ալինա Ռուսինովայի հետ:
Աղջիկները հիասքանչ կատարեցին Իրինա Բիլիկի «Ти Мій» երգը:
Ժյուրիի անդամներ Տինա Կառոլը և Ջամալան նախապատվությունը տվեցին Սրբուհուն, Պոտապը ևս նախընտրեց իր թիմում պահել հայուհուն: