Ֆուտբոլիստ Աստված Զլատան Իբրահիմովիչը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»
Շվեդ լեգենդար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն ու «Մանչեսթեր Յունաթեդը» չեղարկեցին պայմանագիրը։ Պայմանագրի չեղարկումից հետո ֆուտբոլիստն այդ մասին տեղեկացրել էր սոցիալական ցանցերում։ Որքան էլ Իբրան ուժեղ լինի, այնուամենայնիվ, նրա ֆուտբոլային կարիերայի մայրամուտը երևում է։
Սպորտային պարբերականները նշում են արդեն, որ ֆուտբոլիստը նախնական համաձայնության է հասել «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ, սակայն ֆուտբոլիստը դեռ ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել։
Իբրահիմովիչին անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով լավագույնն է մաղթել Իբրային։
Կարելի է նշել, որ Իբրահիմովիչը Մանչեսթերում անցկացրեց մեկ հրաշալի մրցաշրջան։ Նա այդ ժամանակ թիմի թիվ 1 գոլահարն էր։ Նրա, Պոգբայի ու Մխիթարյանի համագործակցությունը հրաշալի էր։ Մնում է սպասել ու տեսնել, թե որ թիմ կտեղափոխվի շվեդ ֆուտբոլիստը։