Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Մամուլ

«Իրատես». Ինչու Սերժ Սարգսյանը գնաց «անսպասելի» էնդշպիլի. 3 պատճառ

«Իրատես» թերթը գրում է.

«Ներհայաստանյան զարգացումներն ընթանում են մի քանի ուղղություններով: Քաղաքական ճամբարներն զբաղված են լուրջ «ինվենտարիզացիայով»` ապրիլի իննին ընդառաջ:

Ընդդիմությունում ընթանում են չերևացող, ընդհատակյա լուրջ խմորումներ: Ազատամարտիկների մի մասը միանում է արմատական ճակատին` դեռ դիտորդի կարգավիճակով, նույնական է նաև «Ելքի» արմատական թև Նիկոլի մոտեցումը, ասել է` Ազատության հրապարակում քաղաքական ուժերը դեռ «դիտորդ» են: Նրանց բոլորին «դիտում» է նաև Սեյրան Օհանյանը: Ու բոլորը միասին սպասում են, թե որքան ժողովուրդ կհավաքվի հրապարակում` ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրա վարչապետության, ու կախված ժողովրդի քանակից, դիտորդի կարգավիճակից հընթացս կանցնեն ժողովրդին դեպ իշխանափոխություն առաջնորդելու:

Կանխատեսումները տարբեր են, այնուհանդերձ, նույն արմատականների ճամբարում մեծ չէ հավատը, որ իսկապես կունենան բողոքավոր «կրիտիկական մասսա», որպեսզի իրականացնեն իրենց «ճանապարհային քարտեզները», որոնց պակասը նույնպես չկա. մնում է` կարողանան «այդ քարտեզների» բաղադրիչները միմյանց հետ «խոսեցնել»: Նրանց բոլորի հույսը ֆորս մաժորն է ու «երբեք մի ասա` երբեք»-ը:

Ինչ վերաբերում է իշխանական և մերձիշխանական ճամբարներին, ասել, որ այնտեղ սպասողականության սինդրոմը Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալու հնարավորության մասին բարձրաձայնումից հետո դադարեց «գործելուց», ծիծաղելի կլինի: Քանզի ՀՅԴ-ն դեռ խանդավառ ցավով ու խանդով է վերաբերվում համաձայնության կառավարության Սերժ Սարգսյանի երբեմնի բարձրաձայնման իրականացման հնարավորությանը. դաշնակցությունը ցանկանում է լինել ՀՀԿ-ի «ամենասիրելի կինը»` չնայած իր զառամյալ տարիքին, դողացող ծնոտին ու ուտելիս «դոշին» թափելու սինդրոմին` նույն «սիրեցյալի» նկատմամբ օրումեջ դրսևորվող խանդի նոպաներին զուգահեռ (տե՛ս Արմեն Ռուստամյանի բարձրաձայնումները վերջին շրջանում): Ծեր հասակում ախորժակից ու ստամոքսից ամենևին չբողոքող ՀՅԴ-ն սարսափ է ապրում, երբ պատկերացնում է, որ իշխանական կերակրատաշտի կողքին կարող է տեսնել նաև «համաձայնեցված» ԲՀԿ-ին, որն էլ իր հերթին շատ է ցանկանում «համաձայնեցվել»` մի քանի նախարարական և մեկ մարզպետական պորտֆելի շրջանակներում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այնտեղ շարունակվում է հավերժ «դանթը», քանզի ունեն «արթուն պահակ», որն իրենց փոխարեն «վարում-ցանում» է թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական անդաստաններում: ՀՀԿ-ականներին մնում է միայն մեկ բան` չխանգարել նրան, սակայն դա նույնպես անկարող են: ՈՒստի Սերժ Սարգսյանն ստիպված եղավ շտապել և, որպես ճկուն խաղացող, վարչապետական սպասվելիք տախտակը շարել նորովի:

ա) Քանզի թիմակիցներն սկսել էին «ամբախ-զամբախ» գովերգել, ինքնամոռացության պահերին էլ «շարքայնացնել» նրան. Մեծ զատիկին ընդառաջ` Սերժ Սարգսյանը զատեց նրանց իրենից:

բ) Թե՛ «քյարթուներին», թե՛ մնացածների մակարդակով ասելով` ՀՀԿ-ի ժամանակահատվածն ավարտվում է, գալիս է նոր սերնդի ժամանակը: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չասաց` ինչ ֆորմատով, և այնուհանդերձ, ազգ-բանակ, անվտանգության դոկտրին, ԵՄ համաձայնագիր ձեռնարկների կողքին սերնդափոխության հրամայականը հաջորդ լրջագույն խնդիրը պետք է լիներ նրա համար, ինչը, ի դեպ, ուշացել էր նաև, քանզի սերնդափոխությունը շարունակական և ոչ «որոշումային» գործընթաց է, և ապա` երիտասարդությունն ու սերնդափոխությունը ֆիզիկական երևույթ չեն, այլ նախ և առաջ` մտավոր ու հոգևոր: Բայց լավ է ուշ, քան երբեք:

գ) Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանն շտապեց առաջին հերթին ոչ այնքան իր թիմի մտավոր, «ֆիզիկական» մաշվածության պատճառով, որքան գործընթացը սահուն, անկորուստ դարձնելու համար: Ձգձգվող ինտրիգն արդեն չէր աշխատում իր օգտին: Այն արդեն էներգաթափ էր եղել: Նոր էներգետիկ-մտային էլիքսիր էր պետք` «ուղեղային մորմոքն» ապահովելու, վերը նշված ճամբարներին «այդ ընդհանուր մտքի» շուրջ հավաքելու, «ընտելացնելու» համար: Ու Սերժ Սարգսյանը գնաց «անսպասելի» էնդշպիլի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում