Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Վազող տողեր

Սերժ Սարգսյանը գրեթե խոստանում է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը

Արդեն մի քանի տարի է՝ ո՛չ թոշակները, ո՛չ աշխատավարձերը չեն բարձրանում՝ բյուջեում փող չկա, սակայն թե՛ կառավարության, թե՛ Ազգային ժողովի ներկայացուցիչների, էլ չենք ասում՝ նախագահականի ողջ անձնակազմի համար բյուջեում միշտ էլ փող կա։

Թեև Սերժ Սարգսյանը խոստացել էր թե' թոշակների, թե' աշխատավարձերի բարձրացում, սակայն այդ խոստումը մնաց միայն խոստում․ 2018-ին չեն բարձրացել, 2019-ին՝ ևս չի նախատեսվում։

Եվ ահա Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում բարձրացումներ այդպես էլ չգրանցվեցին, իսկ նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է խնդրին՝ այն «լղոզելով», թե «միջնաժամկետ ծրագրերի ծախսերի մեջ այդպիսի գումարներ չեն նախատեսել, բայց ամեն անգամ քննարկումների ժամանակ խոսել են տնտեսական հնարավորությունների և հարկային եկամուտների աճին ադեկվատ դրանց բարձրացման մասին»:

Այնուհետև հերթական հեքիաթն է պատմել բարձրացումների մասին, սակայն մոռացել է նշել, որ խոստումների ժամանակ բարձրացումներ նշելն այնքան էլ պատշաճ չէ, հատկապես, երբ այդ խոստումները չեն կատարվում։

Ի դեպ, Վարդան Արամյանն ասել է, որ ազգաբնակչությանն առաջին հերթին մտահոգում է թոշակների ու աշխատավարձերի հարցը, և այն «լինելու է մեր օրակարգում: Մենք չենք շրջանցելու այս հարցը․ Առաջիկա 3-4 տարիներին այդ հարցը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում»։

Իսկ ինչո՞ւ մի քանի տարի անց․ ակնհայտ է, որ աշխատավարձերի և թոշակների բարձրացումը դրվելու է ապագա վարչապետի ուսերին, որպեսզի նա «լավամարդ» դուրս գա հանրության առջև։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե՝ տնտեսական աճը թույլ չի տալիս, պարզապես քաղաքական «մուտիլովկա» է։ Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա թե՛ տնտեսական աճը, թե՛ թոշակների և աշխատավարձերի բարձրացումը լինելու է նոր վարչապետի օգտին և այսկերպ փորձում են նախապես ապահովել ապագա վարչապետի հեղինակությունը:

«Ումնո». կասեր ռուսը։

Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ առաջիկա երկու տարում թոշակները, նպաստները և նվազագույն աշխատավարձը լրիվ հնարավոր է բարձրացնել։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ապահովագրել է իրեն խոստումներ տալուց, այժմ նրա փոխարեն նախընտրական խոստումները տալիս են Սերժ Սարգսյանի ենթակաները։

NEWSPRESS.am